(no subject)

Մեկը գիտի, որ ծննդատունն է՞ ծնվել Արսեն Թորոսյանը։

Առողջաահության բարեփոխման լավագույն տարբերակը ամբուլատոր բուժման զարգացումն է։ Այսինք, հիվանդանոցային բուժման տեղը՝ պարկելու, քնելու, սնվելու ծախսերը հանելով մարդիկ բուժում են ստանալու պոլիկնիկաներում ու մոտակա բուժկետերում՝ պարկելով տունը։
Սա է միջոցների խնայողության մեծագույն աղբուրը։Collapse )

(no subject)

Եվ ամանօրյա սեղանի մասին

Ընդհանրապես հոգևոր առաջնորդության քայլերը, «մարդկանց փոխելու» քարոզները արդյունավետ են, եթե.
-այդ սակավապետության, զսպվածության կրողը նաև ինքդ ես, Nissan-ը վկա,
-այդ «պուրիտանական» ինդոկտրինացիան հիմնված է գաղափարախոսության վրա, այսինք հստակ արմատական իզմեր են պետք, և ոչ թե «ոշ մի դոգմա»:

Ահագին բան չի կարելի, ու այդ չկարելին թիմին է վերաբերվում առաջին հերթին:

Իսկ կարող է՞ ճառի հասցեատերը ժողովուրդը չէր, այլ իր թիմը: Զոռ է մի թիմի հետ, որի կազմում սպարտացիներ և/կամ на худой конец սիցիլիացիներ չկան:

(no subject)

Քննադատել եմ իշխանություններին բարեփոխումներ չանելու, դանդաղելու, կիսատության համար։ Սխալվում էի։

Եկած կոոպերատիվը իր անհրաժեշտի առաստաղը, նվազագույն լավը արդեն արել է։
Եկեք դուք էլ ոչինչ մի արեք, որ չփչացնեք։
Իմ տպավորությամբ ՆՓ֊ն էլ դա գիտի, դրա համար էլ զսպում է дураков с инициативой, իմա ռեֆորմները։

Յոլա տանենք, մինչև նորմալ քաղաքական թիմ լինի, հատկապես ԱԺ֊ում։

(no subject)

Լսեցի հարցազրույցը ու որպես երիտասարդ թոշակառու չեմ հասկանում հանրության ոգևոությունը։

Ազատիչի կարգավորման պլանի տակ ՔՊ֊ի կեսը կստորագրեր, այդ թվում սպոնսորները ու հիմնադիրները՝ Լարա Ահարոնյանի գլխավորությամբ, ֆուտբոլասեր Մելիքբեկյանն էլ իր թերթոնով էլ հանդերձ կգովազդեր։

Ինչ է, Փաշինյանը դատելու է Ազատիչին Արևմւտքի կողմից առաջարկվող «խաղաղության» ճիգերի ու ջանքերի համա՞ր։
Էդ լրիվ ուրիշ մարդիկ Ազատիչին կդատեին, որոնք իշխանության մեջ չեն ու չեն լինելու երբեք։
Դուք էդ դատը պատկերացնում ե՞ք։
Ինչ որ բան խառնում եք։Collapse )

(no subject)

Մնաց ևս երեք Նիսսան, Վարչապետի դուստրերի քանակով։
Դե ընտրելու հարց է․կամ ինստիտուտացվում է «նորմալ» պետությունը կամ հեղափոխությունը։
Կամ Նիսսան, կամ հեծանիվ։
Բայց խնդրում եմ չխառնել։

(no subject)

«Ամբողջ պետական համակարգը պայքարում է հեղափոխության դեմ»
Իհարկե։ Նորմալ է։
Որովհետև հեղափոխություն նշանակում է աթոռների կորուստ, կայացած կապերի քանդում, փոփոխություններ, քրեական գործեր։ Իսկ բյուրոկրատիան ու բիզնեսը սիրում են լռություն ու կայունություն։ Իրենք այդ գործի համար են։

Հեղափոխությունը իրականացնում է ոչ թե ապարատը՝ այն այդ գործին ունակ չի, այլ քաղաքական թիմը, անհանգիստ, սկզբունքային ու ղեկավաության հետ վիճող ու քյալա տվող։
Կա՞ն դեռ նման մարդիկ իշխանութան մեջ։

Կրթությունը պետք չի ֆետիշ սարքել ծխախոտի նման։
Մարդիկ առաջորդվում են շահերով, սկզբունքներով, սոցիալական կապերով։
Հենա կրթված թիմ է, բայց մարդիկ կարգին տեղավորվել են, հանգիստ աբրում են, ղեկավարության ու ապարատի տարբեր օղակների հետ վիճելու ու վատամարդ դառնալու ցանկություն չունեն։ Լավ ա էլի, կյանքը ստացվեց, ապարատի հետ մի ախպերություն են, հարցեր, խնդրանքներ, բան։

Հազիվ վլաստը պահվել է, որ նորից ներսից բարեփոխման կռիվ լինի՞։ Կա՞ նման քաղաքական կամք իշխանության մեջ։
Եթե կայունությունը ավելի կարևոր է, ապա հեղափոխությունը ավարտված է։

(no subject)

Ճանապարհային իրավախախտումների բողոքարկման համար պետտուրքի սահմանումը՝ դեբիլություն է:
5000-ոց ակտի համար 4000-ոց պետտու՞րք:

Իսկ ծխախոտի ֆետիշացումը, աղմուկը ու ծախսված ժամանակը ընդամենը լուրջ գործերի բացակայության կոծկում է:
Պարապ ե՞ք մնացել, եկեք՝ էնքան անելու բան ասեմ, որ հաստատ 100 անգամ ավելի հրատապ է ու կարևոր:

Դե բայց ըտեղ պիտի խորանաս, վատամարդ դառնաս, հիմնարկների ու մարդկանց հետ քյալլա տաս, ինչ որ բաներ ուսումնասիրես, փորձագետների հետ հանդիպես:

Իսկ ծխելը ի՞նչ, գիտելիք ու աշխատանք չի պահանջում:
Ամեն մի չծխող իրան ծխելու մասնագետ է համարում ու փիառվում:
Նախընտրում են շարժում անշառության սկզբունքով:

(no subject)

Անցավ մի տարի ընտրություններից։
Քվեարկել, աջացել ու քարոզել եմ Քաղաքացու Որոշում կուսակցությանը։
Չեմ փոշմանել։ Հակառակը՝ համոզվել եմ, թե ինչքան ճիշտ եմ արել։
Ձախ չեմ, սոցիալիստ չեմ ու ազգային հարցերում տարբեր տեսլականներ ունենք։ Ոչ էլ անձամբ ծանոթ եմ։Collapse )